Միջազգային լրատվական Ukraine Today հեռուստաալիքը հեռարձակում է սկսել: Այդ մասին օգոստոսի 24-ին հաղորդվում է ուկրաինական «1+1 ընկերության» կայքում:
«Հեռարձակումն իրականացվում է օրվա 24 ժամվա ընթացքում, շաբաթվա 7 օրը անգլերենով: Ինֆորմացիան թարմացվում է ողջ 24 ժամվա ընթացքում»,- նշվում է հաղորդագրությունում:
Ukraine Today արբանյակային հեռուստաալիքի արտոնագիրը տրամադրվել է «ՈՒՆԻԱՆ Թի-Վի» ընկերությանը:







































