Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, Արգենտինայի հավաքականում իր թիմակից Մարկոս Ռոխոյի հետ առանձնազրույցում ասել է, որ ցանկանում է համալրել «կարմիր սատանաներ»-ի կազմը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի` Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը ձեռք բերելուց հետո հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ:
Դի Մարիան երեկ կայացած «Ատլետիկո» – «Ռեալ» (1:0) խաղում բացակայում էր իր թիմի հայտացուցակից:











































