Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը պատասխանել է բազմաթիվ մարտահրավերներին և մասնակցել է Ice Bucket Challenge ֆլեշմոբին, որն ուղղված է կողային ամիոտրոֆիկական սկլերոզով հիվանդների օգնությանը:
Դերասանը որոշել է դերի կատարմանը ստեղծագործաբար մոտենալ: Տեսանյութում, որը համացանցում հրապարակվել էր անցած ուրբաթ, նա սառը ջրի տակ է հայտնվում ոչ թե մեկ, այլ միանգամից հինգ անգամ, ընդ որում՝ բավականին զվարճալի պայմաններում: Դրանով դերասանը պատասխանել է այն մարտահրավերներին, որոնք նրան նետել էին ֆլեշմոբի մի քանի մասնակիցներ: Տեսագրությունը մեկ օրվա ընթացքում հավաքել է 1,2 մլն դիտումներ:
Ֆլեշմոբին մասնակցել են շատ գործարարներ, աստղեր, մարզիկներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:











































