Հարյուրավոր սիրիացիներ կարողացել են վերադառնալ Դամասկոսի հարավային՝ ալ-Քադամ, ալ-Էսալի և Բորսաիդ թաղամասերում գտնվող իրենց տները, որն իրականացվել է ազգային հրադադարի շրջանակներում, ուրբաթ օրը տեղեկացրել է «ալ-Մայադին» հեռուստաալիքի կայքը:
Սիրիական իշխանությունները, խաղաղության հանձնաժողովի միջնորդությամբ, օգոստոսի 20-ին զինված գրոհայինների հետ համաձայնագիր են կնքել՝ վերջիններիս խոստանալով չհետապնդել նրանց, եթե նրանք վայր դնեն զենքը: Քաղաքացիների վերադարձը կառավարության և զինված խմբավորումների միջև խաղաղության համաձայնագրի իրականացման առաջին փուլն է, իր կայքում գրում է «ալ-Մայադինի» կայքը:
Դամասկոսի կոմունալ ծառայության տնօրեն ալ-Ալին նշել է, որ քաղաքի կոմունալ և ինժեներական ծառայությունները սկսել են վերականգնել քաղաքը, մոտ ժամանակներում պետք է վերականգնվի քաղաքի ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: