Լոնդոնի մետրոյի մեքենավարները մեկօրյա գործադուլ են անում, որը, ինչպես սպասվում է, մոտ 1 մլն ուղևորի շահերին կդիպչի:
Գործադուլը մետրոյի երկու գծերում՝ Կենտրոնական ու Վաթերլոո-էնդ-սիթի, կտևի 24 ժամ:
Գործադուլի կազմակերպիչն է Մեծ Բրիտանիայի էլեկտրագնացքների մեքենավարների և հրշեջ մեքենավարների վարորդների միավորումը (Aslef):
Համապատասխան քվեարկության ընթացքում այդ արհմիության անդամների մոտ 90%-ը կողմ են հանդես եկել գործադուլի անցկացմանը, որի նպատակն է «լավացնել մետրոպոլիտենի ղեկավարության վերաբերմունքը մեքենավարների հանդեպ:












































