Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը հասնելու է այն բանին, որ նրա շուրջ ստեղծված իրավիճակին միջամտի ՄԱԿ-ը: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Բալտասար Գարսոնը, որն այցով գտնվում է Գվատեմալայում:
Փաստաբանի խոսքով՝ «այն տարիները, որոնք Ասանժը անցկացրել է Էկվադորի դեսպանատանը փակված, անմարդկային վերաբերմունք է»:
Փաստաբանն ասել է նաև, որ կշարունակի աշխատել Ստոկհոլմի վճռաբեկ դատարանի հետ, իսկ եթե հաջողության չհասնի, ապա Շվեդիայի գերագույն դատարանի, հայտնում է ITAR-TASS-ը:







































