«Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսում են մտածել պաշտպանունակության բարձրացման ծրագիր մշակելու մասին»: «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ այդ պետությունները, որոնք իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ նախագծեր, համաձայնում են, որ ճգնաժամային իրավիճակի դեպքում այդ ինֆրակառուցվածքն անհրաժեշտ է պաշտպանել: Դա բխում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից, քանի որ հենց այդ տրանզիտային ուղին է օգտագործվում Աֆղանստան բեռների փոխադրման համար: Տրանզիտը մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովման տեսանկյունից, հատկապես Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին: Այդ 3 պետությունների կառավարությունների ներկայացուցիչները սկսում են մտածել պաշտպանունակության և ինֆրակառուցվածքի պաշտպանության ուժեղացման ծրագրի մշակման մասին: Բացի դրանից՝ անհրաժեշտ է նշել, որ այդ գործողություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»,- նշել է Ալասանիան:










































