«Իսլամական պետության» զինյալները «երկարաժամկետ սպառնալիք» են ու կարող են նոր հարձակումներ ձեռնարկել: Այս մասին Պենտագոնում ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
«Մենք իրականացնում ենք երկարաժամկետ ռազմավարություն «Իսլամական պետության» դեմ պայքարում, քանի որ այդ կառույցը ակնհայտորեն ներկայացնում է երկարաժամկետ սպառնալիք»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ «մենք կարող ենք խմբավորման զինյալներից նոր հարձակումներ սպասել»:
«ԱՄՆ Ռազմական մասնակցությունը (կապված դրա հետ) չի ավարտվել»,- հավելել է նա:
Հեյգելի խոսքով՝ «Իսլամական պետությունը» ավելին է, քան ահաբեկչական կազմակերպությունը. այն ունի հստակ գաղափարախոսություն, նրա անդամները լավ պատրաստված են ռազմական տեսանկյունից, նրանք ունեն հիանալի ֆինանսական բազա»:
«Դա ավելին է, քան մենք ենթադրում էինք»,- խոստովանել է նախարարը:








































