Հունաստանը պատրաստ Է Վրաստանին աջակցել եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու ճանապարհին: Ինչպես հաղորդել է Վրաստանի արտգործնախարարությունը, այդ մասին հայտարարվել է Թբիլիսիում կայացած վրաց-հունական քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում: Քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցել են երկու երկրների ԱԳ նախարարությունների դեպարտամենտների ղեկավարները: Կոնսուլտացիաների շրջանակներում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կարոլոս Գիդիսին եւ Վրաստանում Հունաստանի դեսպան Գեորգիս Խաձիմելակիսին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն: Հունաստանը վերահաստատել է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նրա ինքնիշխանությանը: