Էբոլա համաճարակից բուժում ստացած երկու բժիշկները դուրս են գրվել հիվանդանոցից և բնակչության համար վտանգ չեն ներկայացնում, Ատլանտայի մամլո ասուլիսում հայտարարել է Emory University-ի (որտեղ տեղի է ունեցել բուժումը) ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Բրյուս Ռինբերգը։
«Դոկտոր Բրենթլին դուրս է գրվել հիվանդանոցից»,- լրագրողներին հայտնել է Ռինբերգը։ Նրա խոսքերով՝ Ատլանտայի հիվանդանոցը լքել է նաև Նենսի Ռայթբոլը։
Մասնագետները վստահ են, որ երկու հիվանդն էլ «կարող են վերադառնալ հարազատների մոտ, կյանքի՝ առանց բնակչության առողջությանը սպառնալիքի»։









































