Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի մարմինը դիակիզել են, իսկ աճյունափոշին՝ շաղ տվել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում, հայտնում է New York Daily News-ը:
Ուիլյամսը ինքնասպան էր եղել օգոստոսի 12-ին՝ կյանքի 64-րդ տարում, Կալիֆոռնիայի Տիբուրոն քաղաքի իր տանը:
Հաղորդվում է, որ դերասանին դիակիզել էին նրա ինքնասպանության հաջորդ օրը:












































