Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոյի ավտոմեքենայից գողացել են պետական գաղտնիք չհանդիսացող փաստաթղթեր: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ վարչապետ Դի Ռուպոյի մամլո քարտուղարը հայտարարել է, որ գողացված նյութերի թվում եղել են «անձնական բնույթի ձայնագրություններ և մի քանի աշխատանքային փաստաթուղթ»:
«Խոսքը գաղտնի կամ պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի մասին չէ»,- նշել է նա՝ հաստատելով, որ անհայտ անձինք գողացել են Դի Ռուպոյի անձնական համակարգիչը՝ նշելով, որ նոութբուքը հուսալիորեն պաշտպանված է ջարդելուց:
Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բրյուսելի կենտրոնում վարչապետի ավտոմեքենայից գողացված շարժական համակարգչում գաղտնի տեղեկություն է եղել Բելգիայի թագավորական ընտանիքի մասին և փաստաթղթեր՝ պետական ներքին քաղաքականության մասին:











































