Երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, Fox ընկերությունը հայտարարել է, որ ամերիկյան «Բրուքլին 9-9» սերիալի երկրորդ սեզոնում նկարահանվելու է Եվա Լոնգորիան՝ հաղորդում է NEWSru Israel-ը:
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհին մեծ համբավ է ձեռք բերել «Հուսահատ տնային տնտեսուհիներ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո: Նա սերիալի նոր սեզոնում կխաղա երեք սերիաներում՝ հերոսներից մեկի պոտենցիալ սիրեցյալի դերում:
Բացի սերիալում նկարահանվելուց՝ Եվա Լոնգորիան կմասնակցի «Ֆրոնտերա» ֆիլմի նկարահանումներին, որտեղ նա խաղում է հղի կնոջ դեր, որն ապրում է Մեքսիկայում և ստիպված է անցնել ԱՄՆ-ի սահմանը, որպեսզի օգնի ապօրինի սպանության համար մեղադրված ամուսնուն: Ըստ Fox News-ի՝ մեքսիկական արմատներ ունեցող դերասանուհու համար սա դառնալու է առաջին իսպանալեզու դերը: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի սկզբին:












































