Գլենդելում ձերբակալվել է ոստիկանության հայազգի սերժանտ՝ ծպտյալ կին ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարելու փորձի համար: Այս մասին հաղորդում է Glendale News-Press-ը՝ վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը:
Վահակ Մարդուն Մարդիկյանը, որը 2012թ. աստիճանազրկվել էր կրտսեր գործընկերներին ստորացնելու համար, անցյալ տարի դարձյալ վերականգնվել էր իր պաշտոնում: Հաղորդվում է, որ օգոստոսի 8-ին «Ֆլամինգո» խաղատանը Մարդիկյանը 50 րոպե զրույցից հետո մոտ 300 դոլար է առաջարկել ծպտյալ խուզարկու Ջասթին Գատուսին ՝ անալ սեքսի դիմաց:
Մարդիկյանը ձերբակալվել է. թե ինչ պատժամիջոց կկիրառվի նրա դեմ, առայժմ հայտնի չէ:
Պարբերականը հիշեցնում է, որ 2010թ. Մարդիկյանը իր 5 ներկա և նախկին գործընկերների հետ դիմել էր դատարան՝ բողոքելով, որ իրենք խտրականության են ենթարկվում իրենց հայ լինելու պատճառով:










































