«Յուվենթուս»-ը որոշել է լուծարել պայմանագիրը շվեյցարացի պաշտպան Ռետո Ցիգլերի հետ: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կստանա, որից հետո կարող է բանակցություններ վարել այլ թիմերի հետ:
Ցիգլերը կարիերան շարունակելու հնարավորություն ունի Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում:
Շվեյցարացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբում հանդես էր գալիս 2011 թվականից:








































