Այսօր Անակլիայում բացվում է «Կազանտիպ» փառատոնը, որը կտևի 10 օր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Կազանտիպ հանրապետությունում» ապրելու համար գրանցվել են 21465 վրացի ու ուկրաինացի աղջիկներ:
Աղջիկների անվճար գրանցումն ավարտվել է օգոստոսի 15-ին:
«Կազանիպի հանրապետություն» մուտքի այցագրերի նախնական գինը կազմել է 300 լարի, իսկ օգոստոսի 17-ին՝ 350 լարի:
Փառատոնին մասնակցելու համար հյուրեր են ժամանելու տարբեր երկրներից: Տեղում արագորեն կառուցվում են սննդի օբյեկտներ ու քնելու վայրեր:
Գրեթե ավարտվել են բոլոր բեմերի հարթակները, որտեղ ելույթ կունենան բազմաթիվ աստղեր ու դիջեյներ: Ծրագրվում են նաև տարբեր մարզական ու զվարճանքներ:











































