ԱՄՆ-ի ու Գերմանիայի ֆիզիկոսները մտածել են մեթոդ, որը կարող է մինչև 10 մետրից էլեկտրական լարում փոխանցել: Գիտնականներն իրենց հետազոտությունը հրապարակել են Optica ամսագրում:
Էլեկտրական հոսանքի փոխանցման համար գիտնականները օգտագործել են երկու էլեկտրոդից ու ֆեմտովայրկյանային լազերից համակարգ:
Լազերն ստեղծել է բարակ պլազմային լար երկու էլեկտրոդների միջև:
Հիմնական դժվարությունը, որին բախվում են գիտնականները, պլազմային լարը պահպանելն է, քանի որ էլեկտրոնային իմպուլսները, որոնք ճառագայթում են ֆեմտովայրկյանային լազերները, տևում են ընդամենը մի քանի տասնյակ ֆեմտովայրկյան: Դրա համար մասնագետներն օգտագործել են նանովայրկյանային լազեր, որի իմպուլսների շարունակականությունը միլիոն անգամ ավելի է:
Նման լազերից ճառագայթումը ուժեղացրել է պլազմայի լարը կայուն վիճակում:












































