Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում այսօր կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ խաղում թիմի դարպասը պաշտպանելու է Իկեր Կասիլյասը:
«Այսօր դարպասում կլինի Կասիլյասը: Բոլորս վստահ ենք նրա ուժերին: Ավելի ուշ հստակ որոշում կկայացնենք՝ ով է լինելու հիմնական դարպասապահը»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 01:00-ին:









































