Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստանի ամենամեծ բանտը պատրաստ կլինի ամենաուշը 2 ամսից

Շուտով կթևակոխենք 2014 թվականի աշունը, սակայն արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ն այդպես էլ շահագործման չի հանձնվում:

Հիշեցնենք, որ շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռևս նախկին նախարար Հրայր Թովմասյանի օրոք՝ 2013 թվականին, ապա այդ ժամկետը հետաձգվեց մինչև 2013-ի աշուն, հետո՝ 2014-ի գարուն: Ապա նոր նախարար նշանակվեց, որն իր հերթին վերջնաժամկետ էր սահմանել, սակայն շենքը դեռ պատրաստ չէ: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը շահագործման կհանձնվի առավելագույնը 1-2 ամսից՝ հավանաբար հոկտեմբերին: Հենց այդ մասնաշենք էլ կտեղափոխվեն բոլոր քրեակատարողական հիմնարկների այն դատապարտյալները, ովքեր իրենց պատիժը կրում են փակ և կիսափակ ռեժիմով:

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցելու հիմնական նպատակը գործող քրեակատարողական հիմնարկներում առկա գերբեռնվածության խնդրի վերջնական լուծումն էր, որը հատկապես գերխնդիր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղից, եթե տեղափոխվեն ցմահները և կիսափակ ռեժիմում պատիժը կրող մյուս դատապարտյալները, գուցե գերբեռնվածության խնդիրը ինչ-որ չափով լուծվի, բայց ոչ վերջնականապես: Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8-10 հոգու համար նախատեսված խցում 17-18 դատապարտյալ է գտնվում, իսկ ցմահների թիվն այսօր 104 է: Եվ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ խնդիրը վերջնականապես չի լուծվում:

Նշենք նաև, որ «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը, որը և պետք է առաջիկայում շահագործման հանձվի, նախատեսված է մոտ 400 դատապարտյալի համար: Յուրաքանչյուր խուց 16 քմ է, և բոլորը նույնանման են, նախատեսված են չորս անձի համար: Իսկ առհասարակ շենքն ամբողջությամբ նախատեսված է 1200 հոգու համար: Առաջին մասնաշենքի պատրաստ լինելուց և շահագործման հանձնելուց հետո, փոխնախարարի խոսքով, կսկսվի նաև մյուսների ավարտուն տեսքի բերելու գործընթացը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանի խոսքով՝ ամեն դեպքում, «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցմամբ էլ Հայաստանում գերբեռնվածության խնդիրը չի լուծվելու: «Գուցե մյուս մասնաշենքերի կառուցման պարագայում ինչ-որ բան փոխվի, սակայն այս վիճակով՝ ոչ, խնդիրը չի լուծվելու: Պարզապես հույս կա, որ պայմանները քիչ թե շատ մարդկային կդառնան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ իրականում ՔԿՀ-ների շենքերը չափազանց վատ վիճակում են: «Ֆիզիկապես այդ շենքներն այնքան վատ վիճակում են, որ վերանորոգումներն արդյունք չեն տալիս: Նույն «Նուբարաշենը» ինչքան ուզում է՝ նորոգեն, պայմանները դրանից ավելի լավը չեն դառնում: Այս դեպքում, իհարկե, նոր հիմնարկ կառուցելը միակ լուծումն է»:

Եվ հետո, Դանիելյանի խոսքով, գերբեռնվածության խնդիրը միայն նոր ՔԿՀ-ներ կառուցելով չի լուծվում: «Եթե խնդիր կա գերբեռնվածության հարցը լուծելու, ապա նոր հիմնարկ չպետք է կառուցվի, այլ պետք է շատ այլ մեթոդներ կիրառել գերբեռնվածությունը նվազեցնելու համար, օրինակ՝ կալանքը համատարած խափանման միջոց չընտրելը և շատ այլ միջոցներ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում