Եվրոպայում գործող ամերիկյան ֆինանսական կազմակերպությունները, որոնց կենտրոնակայանները գտնվում են Լոնդոնում, կարող են տեղափոխվել Իռլանդիա: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ինչպես պատմել են Bank of America, Citigroup և Morgan Stanley բանկերին մոտ մարդիկ, Իռլանդիան կդառնա ավելի նախընտելի վայր իրենց եվրոպական գրասենյակների տեղակայման համար, եթե Մեծ Բրիտանիան որոշի լքել ԵՄ-ն:
Ավելի վաղ վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել էր ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվե անցկացնել 2017-ի վերջին:
The Guardian-ի հարցումերի տվյալներով՝ բրիտանացիների 48 տոկոսը կողմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն:












































