Լիսաբոնի «Սպորտինգ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոն հաստատել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
« «Յունայթեդ» տեղափոխությունը երազանքի իրականացում է: Տեղափոխվում եմ ֆանտաստիկ ակումբ: Խոսել եմ Վերոնի հետ, և նա խորհուրդ է տվել անպայման դրական պատասխան տալ առաջարկին:
Այդուհանդերձ, հեշտ չէ լքել «Սպորտինգ»-ը»,- հայտարարել է 24-ամյա Ռոխոն:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ պորտուգալական ակումբը Ռոխոյի տրանսֆերի դիմաց կստանա 20 մլն եվրո, ինչպես նաև 1 տարի վարձակալական հիմունքներով կստանա Նանիի տրանսֆերը:








































