Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստանում տարեկան կտրվածքով արտագաղթի 20 տոկոս աճ կա. Գագիկ Եգանյան

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

-Տարեսկզբից, այն հիմնական խնդիրը, որ բոլոր հայաստանցիներին, ովքեր հարազատներ ունեն, կամ իրենք անձամբ աշխատում են ժամանակավոր կամ մշտական՝ Ռուսաստանում, հետաքրքրում են այն օրենսդրական փոփոխությունները, որ Ռուսաստանի Դաշնությունը գործի դրեց, և այն արգելանքների տակ հայտնված մեր հայրենակիցները, որոնք դժվարություն ունեին վերադառնալ Ռուսաստան, Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ եղավ լուծելու, օգնելու նրանց, որպեսզի կարողանան վերականգնել իրենց կարգավիճակը Ռուսաստանում և օրենքի շրջանակներում կարողանան վերադառնալ և իրենց խնդիրները, իրենց հանապազօրյա կյանքին կարողանան արժանապատվորեն վերադառնալ: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ: Ես գիտեմ, որ մայիսից սկսած, Դուք նախաձեռնություններ եք ձեռնարկել Ռուսաստանի ձեր գործընկերների հետ՝ ձեր համանուն կազմակերպության գործակալության հետ, և ի՞նչ կարող է ակնկալել մեր հանրությունը:

– Նախ՝ խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք՝ մեծ կամ փոքր օրենսդրության խախտումներ են ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:

-Խոսքը նաև միգրացիո՞ն խախտումների մասին է:

-Խոսքը և՛ միգրացիոն օրենսդրության, և՛ վարչական իրավախախտումների օրենսդրության մասին է:

-Որը կարող է ներառել, օրինակ….

-Օրինակ, կարող է ներառել խաչմերուկում, կարմիր լույսի տակ երթևեկել, կարող է ներառել հարևանի հետ աղմկելը, որը այնուհետև արձանագրվել է և վարչական վարույթ է հարուցվել: Միգրացիոն օրենսդրության առումով, որը վերաբերում է ժամկետների չպահպանմանը, հաշվառման չկանգնելը և ՌԴ-ն իր ներքին խնդիրներից ելնելով՝ դրանց համար սահմանել է որոշակի պատժամիջոցներ, մասնավորապես՝ տվյալ անձինք հետագայում իրավունք չունեն ՌԴ մուտք գործել, և այդ արգելանքը գործում է 3-5 տարի: Սա ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ որ անձը դուրս է գալիս ՌԴ-ի տարածքից և այդ ժամանակվանից սկսած արդեն, նրա ժամանակի հաշվիչը՝ արգելանքի, կարծես թե միացվում է: Եվ այդպիսիք կան արդեն, շուրջ 36-37 հազար Հայաստանի քաղաքացիներ:

-Յոթանասուն հազար քաղաքացու մասին էր խոսվում, այդ ի՞նչ թիվ է, ո՞վ է հաշվել:

-Թերևս՝ հարյուր յոթանասուն հազար, ենթադրում եմ, սա ռիսկային խմբի մեջ գտնվողներն են, սրանք ՌԴ-ում են գտնվում, որոշակի խախտումներ ունեն, բայց քանի որ դուրս չեն եկել, այդ հիվանդությունը իրենց մոտ ի հայտ չի եկել, բայց նախանշանները կան:

-Շատերը վախենում են դուրս գալ, վստահ լինելով, որ իրենք ունեն այդպիսի խախտում, որովհետև մտածում են, որ չեն կարողանա հետո վերադառնալ:

-Այս անձինք, եթե այդպիսի մտահոգություններ, ռիսկեր իրենց մոտ տեսնում են, իմ հորդորն է, որ ՌԴ-ում գտնված ժամանակ փորձեն համապատասխան օղակներին դիմելով պարզել՝ իրենք ունեն այդ խնդիրը, թե ոչ: Էդ օղակը, հիմնականում Դաշնային միգրացիոն ծառայությունն է՝ իր տարածքային ստորաբաժանումներով, որովհետև ենթադրում եմ, որ ավելի հեշտ կլինի տեղում պարզել, պարզելուց հետո տեղում փորձել այս կամ այն խնդիրը լուծել:

-Դա այն կայքի միջոցով, այն հայտնի կայքի միջոցով:

-Ամբողջ խնդիրն այն է, որ կայքը միայն բացահայտում է անձի փակ լինելու հանգամանքը դուրս գալուց հետո: Ներսում գտնվողների համար կայքը չի գործում, սիստեմը չի գործում: Պետք է դուրս գա, որ սիստեմը ֆիքսի արդեն, որ անձի մոտ խնդիրը կա: Մեր օժանդակությունը վերաբերում է ՌԴ-ից արդեն դուրս եկած անձանց, որոնք հետագայում չեն կարողանում մուտք գործել: Սա ըստ էության վերաբերում է անձանց, որոնք ՌԴ-ի օրենսդրություն են խախտել, օրինախախտներ են: Կարող է այս տերմինը, այս բնութագրումը մի քիչ խիստ թվալ, բայց այս է իրավիճակը, և կարող է ՌԴ-ն այստեղ միանգամից վերջակետ դնել և ասել վերջ, օրինախախտ են, իմ երկրի օրենսդրության համաձայն՝ այսպիսի պատժամիջոցներ են սահմանված, և ամեն մի երկիր ինքն է որոշում։

-Ինքն է որոշում, օրինակ, հեռախոսի ամսավճարը չվճարող որևէ օտարերկրյա քաղաքացուն արգելել երկիր վերադառնալ, թե ոչ:

-Չմոռանանք, որ անցած տարի ինչքան աղմկահարույց, ողբերգական դեպքեր եղան Ռուսաստանում: Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, և սա հստակ եմ ուզում ասել, որ սա բարի կամեցողության դրսևորում է ռուսական իշխանությունների կողմից, քանի որ վերջակետի փոխարեն տեղ են թողել լրացուցիչ քննարկման՝ հնարավորություն տալով մեզ, անհատական հիմունքներով, ամեն մի անձի համար առանձին գրություն ուղարկել Ֆեդերալ միգրացիոն ծառայության տնօրենի անունով, խնդրելով, որ ներողամտություն ցուցաբերի և վերանայի տվյալ անձի գործը: Եվ վերանայման արդյունքում, եթե իրենք գտնեն, որ հիմքեր կան բացելու համար, ապա արգելանքը կհանեն: Սա մեծ գործընթաց է: Սրա համար մենք մշակել ենք հատուկ դիմումի ձև: Դիմումի ձևը, բնականաբար, ռուսերեն պիտի լրացվի և ամեն մի անձը ինքնուրույն, իր ձեռքով լրացնում է, որտեղ նաև նշում է կատարում, որ իր համաձայնությունն է հայնում…

-Իր անձնական տվյալները…

– Միանգամայն ճիշտ եք: Բացի դրանից, դիմումում նշվում են հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ այս անձի անհրաժեշտությունը՝ Ռուսաստանում գտնվելու, մեծ է:

-Կից փաստաթղթեր են անհրաժեշտ, որ ամուսնական փաստեր կան, ամուսինն է այնտեղ, կինն է այնտեղ:

-Ուսման հետ կապված, եթե ինքը նաև ունեցել է բիզնես, ապա էդ բիզնեսը, որ հարկային մարմիններում հաշվառված է, հարկերը վճարում է և այլն, և այլն… Լրացնելուց հետո անձը, և կցելով այդ փաստաթղթերը՝ Երևան քաղաքում դա ներկայացնում է մեր ծառայություն՝ Հ. Քոչարի թիվ 4: Մենք առանձին աշխատողներ ենք առանձնացրել, առանձին աշխատատարածք ենք տվել առաջին հարկում և յուրաքանչյուր օր 09:30-ից մինչև 13:00-ն յուրաքանչյուր անձ կարող է դիմել այդ ծառայությանը, դիմումները ներկայացնել այդտեղ:

-Պատասխաններ ունե՞ք արդեն Ռուսաստանից:

-Մինչև վերջ ներկայացնեմ, հետո նաև գամ պատասխանին: Իսկ մարզերի պարագայում, եթե մարզում է ապրում անձը…

– Տեղական կառույցները հավանաբար կկարողանան:

-Դրանք ներկայացնում են մարզպետարանների միջոցով, մարզպետարանը իրենց գրությամբ ուղարկում են մեզ: Այս երկու ամսվա ընթացքում շուրջ 2700-2800 դիմում ենք ստացել:

-Քանի՞ դիմումից:

-37-38 հազար փակ կա: 2700-2800-ը մենք մեկիկ-մեկիկ նայում ենք իրենց հիմքերով, իրենց հավելվածներով, սկսած՝ դիմումը արդյո՞ք շատ կոպիտ սխալներով չի ռուսերենի առումով, որովհետև պաշտոնյաներ են, կարող են և չհասկանան անգամ, թե ինչ է գրված, վերջացրած բովանդակային առումով: Մենք դրանից շուրջ հազար և ավել ուղարկել ենք: Ամեն մի իմ գրությամբ ես կցում եմ 150- 200 դիմում, իսկ դիմումներին էլ կցվում են իրենց ներկայացրած հիմքերը, իրենց լրացուցիչ փաստաթղթերը՝ հազար էջանոց փաստաթղթերի տրցակներ են պատրաստվում, որն ուղարկվում է Դաշնային միգրացիոն ծառայությանը, արտաքին գործերի նախարարության խողովակով: Բայց քանի որ դա երկար է տևում, մենք պայմանավորվել ենք, էլի ռուսական կողմը բարի կամեցողություն է դրսևորել, և նաև այդ էլեկտրոնային գրությունը կցված է փաստաթղթերի հետ, որպեսզի հանձնարարությունը տրվի և սկսեն քննության առնել: Երաշխավորել, որ բոլոր մեր գրածները դրական կլինի, մենք այդպիսի երաշխիք չենք կարող տալ, որովհետև կարող է քննության արդյունքում պարզվի և այնպիսի հանգամանքներ կան, որ…

-Բավարար չեն կամ ճիշտ չեն:

-Որովհետև մենք ինքներս չենք կարող ստուգել: Մենք չենք կարող ստուգել, թե ինչ խախտումներ են եղել, մենք այդպիսի լիազորություններ չունենք և այդպիսի հնարավորություն էլ չունենք:

 

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում