Ամերիկյան Google-ը, որն ունի աշխարհում խոշորագույն ինտերնետ փնտրիչը, ծրագրային ապահովման մշակող է գնում Jetpac Inc-ի թվային պատկերների վերլուծության համար։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։ Գործարքի մանրամասները չեն հայտնվում։
Համապատասխան հայտարարությունն արվել է Jetpac-ի կայքում։ Սթարթափը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, այն հիմնադրել են Փիթ Ուորդենն ու Ջուլիան Գրինը։ Ընկերությունը 2,4 մլն դոլար է գրավել վենչուրային ֆիրմաներից՝ ներառյալ Khosla Ventures-ը։
Jetpac ծառայությունն օգտագործում է սոցիալական ցանցերից, ինչպիսիք են Facebook–ը և Instagram-ը, ստացված տեղեկություններ՝ քաղաքների ուղեցույց ստեղծելու համար։ Վերլուծելով օգտատիրական լուսանկարները՝ ծրագիրն առաջարկում է դիտել զանազան տեղերի՝ տեսարժան վայրերի, սրճարանների, ռեստորանների պատկերներ և այլն։






































