Քեմբրիջի համալսարանում «շոկոլադե գիտությունների դոկտորի» պաշտոն է բացվել, որը զբաղվելու է ջերմակայուն շոկոլադի բաղադրատոմսի ստեղծմամբ՝ հաղորդում է Metro-ն։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է համալսարանի կայքում:
Մասնագետի համար հատուկ տեղ են նախապատրաստել քիմիական ինժեներիայի և կենսատեխնոլոգիաների վարչությունում: Մասնագետի գլխավոր պարտականությունը շոկոլադի հատկությունների վրա տաք կլիմայի ազդեցությունն է, որպեսզի նվազեցվի ջերմության ազդեցության հետևանքով քաղցրավենիքի ձևի փոփոխությունը:
Աշխատանքի ավարտից հետո գիտնականը ստանալու է PhD (գիտության դոկտոր) աստիճան:








































