Human Rights Watch իրավապաշտպան խումբը Քենիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներին մեղադրել է արտադատական մահապատիժների համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
HRW-ը պնդում է, որ առևանգումների, կամայական ձերբակալությունների և կասկածյալի հետ վատ վերաբերմունքի վկայություններ ունի:
Իրավապաշտպանները պնդում են, որ միջազգային դոնորները պետք է դադարեցնեն Քենիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ֆինանսավորումը:
Քենիայում պայթյուններն ու հարձակումները հաճախացել են, երբ այդ երկիրը 2011-ին իր զորքերն ուղարկել է Սոմալի:










































