Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Լուիս Սուարեսի՝ ակումբը համալրելուց հետո թիմի առաջատար Լիոնել Մեսսիի գործառույթները խաղադաշտում փոփոխության չեն ենթարկվելու:
«Մեսսին կարող է խաղալ տարբեր դիրքերում: Նա կատարյալ ազատություն է ստանալու խաղադաշտում: Գիտենք, որ նա կարող է խաղալ տարբեր դիրքերում:
Անկասկած, Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, այդ իսկ պատճառով «Բարսելոնա»-ն խաղը հարմարեցնում է Մեսսիի ճկունությանը»,- հայտարարել է մարզիչը:


































