Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ագրոխանգարմունք

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի իշխանության հետ, թերևս կարելի է բնութագրել մի բառով` ագրոխանգարմունք: Որևէ այլ կերպ դժվար է բացատրել այն, որ մի ամբողջ իշխանական համակարգ նետվել է դեպի գյուղը, վարչապետը գյուղացիներին կով կթել է սովորեցնում, նախագահը կաթի կոմբինատ է այցելում, վաղը գուցե կսկսեն պոմիդորի կամ վարունգի դաշտեր այցելել: Ընդ որում, ագրոխանգարմունքի նշանները նոր չեն:

Դրանք սկսվեցին դրսևորվել, ըստ էության, դեռ այն ժամանակ, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու մակարդակով հայտարարվեց, որ պետք է ծիծակը, թթու վարունգը և այծի պանիրը դարձնել համաշխարհային բրենդ: Սկզբունքորեն, իհարկե, կարելի է ամեն ինչն էլ համաշխարհային բրենդ դարձնել, առավել ևս, որ որևէ հայաստանցի հազիվ թե որևէ առարկություն ունենա ծիծակի, թթու վարունգի կամ այծի պանրի կապակցությամբ:

Ի վերջո, այդ ամենը եղել է մեր պատմության անբաժան ուղեկիցը, այդ ամենը մեզ օգնում է հաղթահարել երկարաշունչ ձմեռները: Ինչպես կարելի է չուրախանալ նրանց համաշխարհային հեռանկարներով: Սակայն խնդիրն այն է, որ երկրի նախագահը պետք է, թերևս, առավել լուրջ և հիմնարար հարցերով զբաղվի: Նրան պետք է հուզեն անմիջականորեն ազգի, հասարակության, պետության ապագայի, ոչ թե ծիծակի, թթու վարունգի կամ այծի պանրի հեռանկարները:

Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունը այդ առումով էվոլյուցիոն զարգացում չի ունեցել, այլ խորացրել է ագրարային մտածողությունը՝ տեղ-տեղ արդեն հասնելով ագրոխանգարմունքի: Բանն այն է, որ իշխանությունը որևէ այլ հարցում այլևս իր անելիքը չի տեսնում, այսինքն՝ իշխանությունը սնանկ է համարում իրեն, այդ իսկ պատճառով էլ մինչև ուղն ու ծուծը ուզում է թաղվել գյուղատնտեսության մեջ:

Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ իշխանությունը հայտարարում էր Հայաստանը ինչ-որ տարածաշրջանային կենտրոնների վերածելու պլանների ու հեռանկարների մասին, հայտարարում էր դարի նախագծերի մասին` նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի, Հյուսիս-հարավ ավտոճանապարհ:

Հիմա այդ «մեծ գերդաստանից» ոչ մեկը չկա, գյուղն է մնում լոկ իբրև հուշ, և իբրև «լապշա», կվերաձևակերպեր բանաստեղծը իր հայտնի տողերը, եթե հիմա ողջ լիներ: «Լապշա», որ հիմա էլ այս ձևով է կախվում հասարակության ականջներին, մոռացության մատնում հասարակության բուն խնդիրները, որոնք թե՛ գյուղի, թե՛ քաղաքի, թե՛ փողոցի, թե՛ ամեն մեկի տան գերխնդիրների աղբյուրն են: Հայաստանում իշխանությունը մի բանի մեջ պետք է խորամուխ լինի` երկրում օրենքի գերակայության հաստատում:

Թող Սահմանադրությունն ու օրենքը դարձնեն հայաստանյան բրենդ, ծիծակը, թթու վարունգն ու այծի պանիրն իրենք իրենց հոգսը կհոգան, ոչ թե մականունների տեսքով կհայտնվեն արտոնյալների խավում ու կդառնան հայաստանյան կյանքի առաջամարտիկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում