Մեծ Բրիտանիայի առաքելությունն Իրաքում ամիսներ կձգվի՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ֆելոնի խոսքով՝ Իրաքում Լոնդոնի գլխավոր նպատակները փոխվել են. եթե նախկինում խոսքը միայն մարդասիրական ճգնաժամի ավարտին աջակցելու մասին էր, ապա այժմ Մեծ Բրիտանիան միանում է ահաբեկչության դեմ պայքարին և իրաքյան նոր կառավարության աջակցմանը:
Ինչպես հստակեցրել է նախարարը, ներկայումս Իրաքում բրիտանական Tornado կործանիչներն ու Rivet Joint հետախուզական ինքնաթիռները պաշտոնական Իրաքին են փոխանցում տվյալներ «Իսլանական պետության» ծայրահեղականների և փախստակնների տեղաշարժի մասին:
Նախարարը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան Իրաք է մատակարարում զենք և զինամթերք:
Ֆելոնն ընդգծել է, որ մարդասիրական ճգնաժամն Իրաքում խորանում է՝ չնայած Արևմուտքի միջամտությանը:







































