Բեռլինը հակալրտեսական համակարգով բջջային հեռախոսներ է մշակում: Դրա համար առիթ է դարձել ԱՄՆ հատուկծառայությունների կողմից գերմանական ղեկավարության հեռախոսների գաղտնալսումը: Այդ առնչությամբ որոշվել է հատուկ հեռախոսներ թողարկել Անգելա Մերկելի, ինչպես նաև նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ գրում է ANSA-ն:
Հեռախոսներն ունեն անվտանգության և հակագաղտնալսման բարդ համակարգ, որը կարող է խոչընդոտել գաղտնի տվյալների արտահոսքին:
Հեռախոսի արժեքը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն թանկ է:
Ընդհանուր առմամբ կարտադրվի մոտ 2000 հեռախոս: Սահմանադրության պաշտպանման դաշնային ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը կոչ է արել քաղաքական գործիչներին՝ բջջայինով չքննարկել հարցեր, որոնց մասին կարելի է խոսել անձնական հանդիպման ժամանակ:










































