Ստավրոպոլում Երևանից Վոլգոգրադ ուղևորվող ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 17 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես ITAR-TASS-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչությունից, վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով (Երևանի ժամանակով) ժ. 17:05-ին Բուդյոնովսկի շրջանում:
«Mercedes Sprinter ավտոբուսի վարորդի խոսքով՝ ընթացքի ժամանակ պայթել է մեքենայի հետևի ձախ անիվը: Վարորդը կորցրել է ղեկավարումը»,- պատմել են իրավապահները:
Գերատեսչությունում նշել են, որ դեպքը տեղի է ունեցել Սվետլոգրադ-Բլագոդարի-Բուդյոնովսկ ճանապարհի և Կոչուբեյ-Զելենոկումսկ-Միներալնիե ավտոճանապարհի միջև 10-րդ կիլոմետրին:
Հայաստանի Հանրապետության համարանիշերով մեքենան կատարել է մասնավոր ուղևորություն, դրանում եղել է 20 ուղևոր և 2 վարորդ:
Բժշկական օգնության նպատակով Բուդյոնովսկ քաղաքի շրջանային հիվանդանոց է դիմել 17 մարդ:
Ուղևորները հիմնականում ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ:










































