Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Մոնակո»-ն պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյից և համաձայն է վերջինիս տեղափոխությանը «Լիվերպուլ»:
Ըստ տեղեկատվության՝ «կարմիրներ»-ը կկարողանան միայն մեկ մրցաշրջանով վարձակալել 28-ամյա կոլումբիացու տրանսֆերը՝ վճարելով 12 մլն ֆունտ: Բացի այդ անգլիական ակումբը ստիպված կլինի խաղացողին 200.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ վճարել: Դեռևս պարզ չէ` կհամաձայնի արդյոք «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նման պայմաններին:
Հիշեցնենք, որ բացի Ֆալկաոյից «մերսիսայդցիներ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Էդիսոն Կավանին:










































