Tuesday, 23 06 2026
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր

Ցեղասպանությունը` մեր քթի տակ

Հայաստանից մի քանի հազար կիլոմետր այն կողմ տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն: Համացանցում հայտնվում են սահմռկեցուցիչ կադրեր այդ ցեղասպանությունից, սարսափելի տեղեկություններ:

Այդ իրադարձությունները ծավալվում են հայ-ադրբեջանական լարվածությանը զուգահեռ, թեև կարծեք թե Սոչիի հանդիպումից հետո նկատվում է լարվածության որոշակի անկում: Սակայն այս հանգամանքը մեզ պետք է օգնի էլ ավելի լավ տեսնել այն, ինչ կատարվում է եզդիների հետ Իրաքում: Եվ սա, իհարկե, երկու պատճառով: Եվ` որովհետև ցանկացած ազգի հանդեպ ցեղասպանությունը պետք է դատապարտվի և պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները նմանօրինակ ոճիրներ թույլ չտալու համար, և` որովհետև Հայաստանում՝ մեր կողքին ապրում են մեծ քանակությամբ եզդիներ, որոնք Հայաստանը համարում են իրենց հարազատ պետություն, իրենց հայրենիք, որոնք ապրում են հայաստանցու շահերով ու խնդիրներով, որոնք մեզ հետ միասին պաշտպանել են մեր պետությունն ու հայրենիքը և՛ արցախյան պատերազմում, և՛ այսօր՝ հայկական բանակի շարքերում:

Այս ամենից էլ զատ, մենք տեսնում ենք 21-րդ դարի ցեղասպանություն, ցեղասպանություն 21-րդ դարում: Դար, որը մեր պատկերացումներով, մեր շատերիս ընկալումներով լիովին այլ ժամանակաշրջան է, և որում ցեղասպանությունները տեղ պետք է որ չունենային: Բայց դրանք կատարվում են, այն էլ` մեր քթի տակ: Եվ այս տեսանկյունից էլ մենք լուրջ դասեր ունենք քաղելու այս իրադարձություններից, մենք պետք է դատապարտենք, անենք մեզանից հասանելիք ամեն ինչ` արգելակելու համար այդ ոճիրը, և միևնույն ժամանակ` և՛ որպես բարդագույն աշխարհագրական իրավիճակում գտնվող, և՛ ծանր հակամարտություններ ունեցող հասարակություն, և՛ պետություն դասեր քաղենք Իրաքում կատարվող ցեղասպանությունից:

Այդ առաջին և կարևոր դասը պետք է լինի պետականության պահպանումը, կենսունակ, ինքնիշխան պետականության պահպանումը և պետական ինստիտուտների ամրացումը, որը կարող է տեղի ունենալ միմիայն այդ ինստիտուտների հասարակական լեգիտիմությամբ: Պետությունն է, որ հանդիսանալու է մեր անվտանգության առաջնային գրավականը, սակայն այն պետությունը, որը մերն է, այսինքն` այդ պետության քաղաքացիներինը:

Հաջորդ դասը պետք է լինի այն, որ ժամանակակից աշխարհում պետությունների ուժային լծակները բացարձակապես չեն կորցրել իրենց կարևորությունը, պարզապես այդ լծակները պետք է գործի դրվեն ոչ թե քաղաքացիների դեմ, այլ լինեն գործիք քաղաքացիների ձեռքին: Պետական անվտանգություն, ազգային անվտանգություն հասկացությունները 21-րդ դարում հարստացել են բազմաթիվ ոչ ուժային կոմպոնենտներով, սակայն մի բան հստակ է՝ հարստացել են ամենևին ոչ ուժային կոմպոնենտների կարևորության նվազման հաշվին: Դրանք շարունակում են մնալ առանցքային և առաջնային, պարզապես խնդիրը այդ կոմպոնենտների որակներն են:

Պետք չէ այս իրողությունները հակադրել խաղաղասիրությանը, խաղաղության պահանջներին: Հայաստանում այս օրերին տեղի է ունենում բավական վտանգավոր մի բան, տեղի է ունենում գիտակցված կամ ակամայից՝ դառնալով հանրության մեջ տարերային, էմոցիոնալ քննարկումների առարկա. պետության ուժային գործառույթների կենսունակությունն ու դրանց իրագործման պատրաստակամությունն ու կարողունակությունը շփոթում են ռազմատենչության հետ և հակադրում խաղաղասիրությանը:

Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, այդ հասկացությունները և երևույթները մեկը մյուսին չպետք է հակադրել և առաջացնել բացարձակապես անիմաստ և ավելորդ հանրային ճեղքվածք, առավել ևս, որ այդ ճեղքվածքները արդեն իսկ բավական շատ են, և հրամայականը, այդ թվում` և արդյունավետ պետական ու ազգային անվտանգություն կազմակերպելու հրամայականը եղած ճեղքվածքները հաղթահարելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում