TMZ պորտալի տրամադրության տակ են իբր հայտնվել iPhone 6-ի լուսանկարները:
TMZ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ դրանցում երևում է կետը, որն անհրաժեշտ է սմարթֆոնի անլար լիցքավորման հնարավորության ընձեռման համար:
Օգտատերերի մի մասի կարծիքով՝ լուսանկարները կեղծ են, իսկ մյուսները կարծում են, որ դրանք իրական են:
Բացի այդ, TMZ-ը հղում է անում նաև Apple-ի պատենտներին, որոնց թվում կա և այնպիսին, որն առնչվում է սարքավորման անլար լիցքավորմանը:











































