Այսօր՝ օգոստոսի 16-ին, մեկնարկել է Անգլիայի առաջնության 2014/2015 թվականների մրցաշրջանը:
Առաջին տուրի մեկ հանդիպում արդեն ավարտվել է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական խաղադաշտում պարտություն է կրել «Սուոնս»-ից 1:2 հաշվով: 1-ին տուրի մյուս հանդիպումներից մեծ հետաքրքրություն էր առաջացրել «Տոտենհեմ»-ի մասնակցությամբ հանդիպումը, որտեղ լոնդոնյան ակումբը մրցում էր «Վեսթ Հեմ»-ի հետ:
«Տոտնեհեմ»-ը, որի ղեկը ստանձնել է Մաուրիսյո Պոչետինոն, մտադրված է լուրջ արդյունքներ գրանցել այս մրցաշրջանում: «Վեսթ Հեմ»-ի հետ հանդիպումն անցավ անզիջում պայքարում, ինչի արդյունքը եղավ այն, որ խաղի ընթացքում գրանցվեց երկու կարմիր քարտ: Հանդիպման միակ գնդակը գրանցվեց խաղի վերջին րոպեին: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին հաջողության հասավ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Դայերը:
Նշենք, որ այսօր կկայանա ևս մեկ հանդիպում: Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Քրիսթալ Փելես»-ի հետ:
«Լեսթեր»-«Էվերթոն»՝ 2:2
0:1 Մաքգիդի (20՛), 1:1 Ուլոա (22՛), 1:2 Նեիսմիթ (45), 2:2 Վուդ (86՛)
ՔՊՌ-«Հալ Սիթի»՝ 0:1
0:1 Չեսթեր (52՛)
«Ստոկ Սիթի»-«Ասթոն Վիլա»՝ 0:1
0:1 Վեյման (50՛)
«Վեսթ Բրոմ»¬-«Սանդերլենդ»՝ 2:2
0:1 Կատերմոլ (5՛), 1:1 Բերաինյո (42՛), 2:1 Բերահինյո (74՛), 2:2 Լարսոն (85՛)
«Վեսթ Հեմ»-«Տոտենհեմ»՝ 0:1
0:1 Դայեր (90+3՛)










































