Չինաստանի հարավում ուժեղ անձրևների և ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, 84 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարությանը:
Հաղորդվում է, որ 18 մարդ մահացել է Գույչժոու գավառում, 7-ը՝ Ցզյանսիում, իսկ երկուսը՝ Ֆուցզյանում:
Հիշեցնենք, որ երկուշաբթիից հինգշաբթի Չինաստանի Ֆուցզյան, Ցզյանսի, Հունան, Գուանդուն, Սիչուան, Գույչժոու գավառներում և Գունասի-Չժուանի ինքնավար մարզում ուժեղ անձրևներ են տեղացել: Արդյունքում 770 հազար մարդ է տուժել:










































