Չնայած դերասան Ջորջ Քլունին իր հարսնացուի հղիության մասին լուրերը ստահոդ է համարում, սակայն հնարավոր է՝ զույգն ամեն դեպքում սպասում է իր առաջնեկին: Այս մասին գրում է Lady.ru-ն:
Օրերս պապարացիները նկատել են, որ Ամալ Ալամուդինի փորիկը կլորացել է:
Քլունիի սիրելիին լուսանկարել են զբոսանավի վրա: Իհակե, հնարավոր է, որ քամուց է նման տպավորություն ստեղծվել, սակայն հնարավոր է նաև, որ Ամալն իրոք հղի է:
Ընդ որում, միգուցե հարսնացուի այդ վիճակն է պատճառներից մեկը, որ զույգն այդքան շտապում է ամուսնանալ: Հիշեցնենք, որ նրանք արդեն պաշտոնապես ստացել են ամուսնության թույլտվություն: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:












































