Քուրդ փուշմենների կազմավորումները շաբաթ սկսել են իրաքյան Մոսուլ քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող և «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից գրավված ամբարտակի ազատագրման գործողությունը։ Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ գրոհն իրականացվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի աջակցությամբ, որոնք առավոտից արդեն հարվածներ են հասցրել մոջահեդների կրակային դիրքերին ու կուտակումներին։
Նախկինում Սադամ Հուսեյնի անունը կրող հիդրոհանգույցը կառուցվել է 1983թ. և շահագործման հանձվել 1986-ին։ Երկրի հյուսիսային հինգ նավթավայրերի հետ այն ընթացիկ ամսվա սկզբին բռնազավթել էին սուննի ծայրահեղական ավազակախմբերը, որոնք ներկայում լայնածավալ տարածքներ են վերահսկում Իրաքի հյուսիս-արևմուտքում և հարևան Սիրիայում։












































