Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում 2011թ. մարտին տեղի ունեցած վթարը հանգեցրել է կենդանատեսակների ու բույսերի թվաքանակի նվազման:
Հետազոտության շրջանակում գիտնականները եկել են եզրակացության, որ ռադիացիայի մահացու մակարդակի պատճառով տեղի են ունեցել փոփոխություններ թիթեռների, թռչունների ու բույսերի պոպուլյացիայում:
Ինչպես հայտնում է RT-ն, ամերիկացի ու ճապոնացի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է իոնացված ռադիացիան ազդել ֆլորայի ու ֆաունայի վիճակի վրա:
Մասնագետների հետազոտությունը ընդգրկել է բույսերի, կենդանիների, միջատների ու թռչունների տասնյակ տեսակներ, որոնք ապրել են ռադիոակտիվ վարակման շրջանում:
Բացի այդ՝ գիտնականները փոփոխություններ են գրանցել նաև ԱԷԿ-ի մերձակայքում մշակվող բրնձի կառուցվածքում:









































