Sunday, 28 06 2026
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

9 անգամ դատապարտված «գեներալ-մայորը» գումարներ է շորթել ազատամարտիկի գերեզմանաքարի և բանակին օգնելու համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Իսախանյանի գործի դատական քննությունը:

Նախկինում 9 անգամ դատապարտված 38-ամյա Աշոտ Իսախանյանը, ըստ դատական ակտի, բնակվել է Հրազդան քաղաքում: Չի աշխատել, հիմնական զբաղմունք չի ունեցել: Եղել է երկկողմանի ծնողազուրկ և երրորդ խմբի հաշմանդամ:

Նախկինում նա դատապարտվել է տարբեր բնույթի հանցագործությունների, այդ թվում՝փաստաթղթեր կեղծելու, պաշտոնատար անձի կոչումն ինքնակամ յուրացնելու և խաբեությամբ հափշտակություններ կատարելու համար:

Հերթական պատիժը կրելուց հետո 2012 թվականի մայիսի 4-ին Իսախանյանն ազատվել է կալանավայրից:

Ազատության մեջ հայտնվելով՝ նա համակարգչային եղանակով պատրաստել է իր տվյալներով լրացված, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային միավորման հրամանատարի և «Սյունիքի աշխարհազոր» կազմակերպության նախագահի կեղծ վկայականներ:

2012 թվականի մայիսի 31-ից մինչև օգոստոսի 6-ը խաբեությամբ, ազատամարտիկ Ռ. Ղուկասյանի ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, նրա գերեզմանաքարը պատրաստելու, զինված ուժերին ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրվակով Աշոտ Իսախանյանը, օգտագործելով կեղծ վկայականները, ներկայանալով որպես գեներալ-մայոր, շարունակաբար փորձել է տարբեր անձանցից ու կազմակերպություններից հափշտակել 870 հազար դրամ:

Աշոտ Իսախանյանի խարդախությունները բացահայտվել են: Հարուցվել է քրեական գործ:

Իսախանյանը կալանքի տակ է առնվել:

Նախաքննության ավարտին նա պահանջել ու ստացել է քրեական գործում առկա փաստաթղթերի, այդ թվում՝ տարբեր կազմակերպություններին հղած իր դիմումի և իր կեղծ վկայականների պատճենները: Դրանք նա օգտագործել է հետագա խարդախությունների համար՝ արդեն կալանավայրում գտնվելու ընթացքում:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի հունվարի 11-ի դատավճռով Աշոտ Իսախանյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Գործի քննության ընթացքում՝ մինչև դատավճռի հրապարակումը՝ 2012 թվականի մայիսի 22-ին, Իսախանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սևան» ՔԿՀ:

Մայիսի վերջերին նա կալանավայրից հեռախոսով ծանոթացել է Գորիսի բնակչուհի Բ.-ի հետ:

2013 թվականի սեպտեմբերի 17-ին կալանավայրում պատիժ կրող Աշոտ Իսախանյանն ամուսնացել է Բ.-ի հետ:

Իր մոտ ունենալով «գեներալ-մայորի» կեղծ վկայականի ու տարբեր կազմակերպություններին ուղարկած դիմումի պատճենները՝ Իսախանյանը «Սփյուռ» տեղեկատու ծառայությունից ճշտել է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում գտնվող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հասցեները, անձնական տվյալները:

Նա դիմումի ձևի վրա իր ձեռքով ավելացրել է կազմակերպության անվանումը, տնօրենի անուն-ազգանունը, հասցեն, նշել, թե որ հաշվեհամարին պետք է գումար փոխանցվի: Ստորագրել ու ծրարների մեջ է դրել այդ դիմումները, ուղարկել հասցեատերերին՝ գումարներ խնդրելով զինված ուժերին աջակցելու, ազատամարտիկի գերեզմանաքարը պատրաստելու խնդրանքով:

Իսախանյանը խաբեությամբ մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ից, Թալինի, Իջևանի, Տաշիրի քաղաքապետարաններից, Կապանի բարեգործական հիմնադրամից, «Արմավիրի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ից, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ից, «Մեխտրանս» ԲԲԸ-ից, «Կապանի լեռնագործներ» ՍՊԸ-ից, «Գլաձոր առողջարան» ՓԲԸ-ից, «Ավստրալիա-Նաիրի» ՍՊԸ-ից, «Թեղուտ» ՓԲԸ-ից, Երևանի պետական համալսարանից, «Թունել» ՓԲԸ-ից, այլ ընկերություններից ու անհատ մարդկանցից ստացել է ընդհանուրը՝ 985 հազար դրամ գումար:

Գումարը կանխիկացվել է Գորիսում գտնվող «Արարատբանկ» ԲԲԸ մասնաճյուղում Իսախանյանի կնոջ՝ Բ.-ի անունով բացված հաշվեհամարից՝ բանկային քարտի միջոցով:

Գումարները փոխանցվել են կալանավայրում գտնվող Իսախանյանին, նա էլ հափշտակել է դրանք ու ծախսել իր կարիքների համար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ինքնակոչ «գեներալ-մայորի» գործը, նրա միջնորդությամբ, քննվել է արագացված ընթացակարգով: Աշոտ Իսախանյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին:

Ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Իսախանյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 5 տարի ազատազրկման:

Այս պատժին մասնակիորեն գումարել է նախորդ պատժի չկրած մասը և վերջնական պատիժ է սահմանել 6 տարի 6 ամիս ազատազրկում:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի օգոստոսի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում