Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Տեղահանված, բռնաբարված ու խոշտանգված քրդերի ու եզդիների շարասյուները Դեր Զորում մարող հայոց երթն է հիշեցնում

ՀՅԴ Երևանի կառույցի ղեկավար, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Պատերազմի ու խաղաղության սահմանագծին ապրող Հայաստանում այս օրերին ամենափնտրված բանը լրահոսն է։ Սահմանից յուրաքանչյուր լուր մերձպատերազմական մթնոլորտին կամաց-կամաց վարժվող հայաստանցիներս թռցնում ենք օդի միջից ու, զարմանալիորեն, և շատերի համար անսպասելի՝ հակառակորդի յուրաքանչուր կրակոց կամ դիվերսիա ավելի է կոփում մեր կամքը, միասնականությունն ու մեր մեջ նիրհող տիրոջ զգացումը։
Օդում հայ զինվորի պաշտամունք կա, և ամեն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող։ Այդպես էլ պիտի լիներ՝ մեր անկախությունը, արժանապատվութըյունը ու նաև շատ հաճախ ժողովրդից երես թեքած իշխանութունն այսօր սահմանին կանգնած տասնութամյա հայ զինվորն է պահում։ Մի քանի օր էր պետք այս ճշմարտությանը հասնելու համար։
Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արյան ու բռնության հոտ է գալիս։ Աշխարհն ավելի քան անհանգիստ է, մարկային նկարագիրը կորցրած՝ Միջին Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա…

Ինձ, մեզ ամենամոտը իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինվորը, բայց սա չի խանգարում չպապանձվել այն պատկերի առջև, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում։ Տեղահանված, բռնաբարված ու խոշտանգված քրդերի ու եզդիներ շարասյուններն ինձ Դեր Զորում մարող հայոց երթն է հիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյությունը փրկելու համար բարեկամ քուրդ ռեսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի փոխած սասունցի պապիս հիշատակը։ Միթե կարող է պատմությունն հարյուր տարի անց կրկնվել` այս նույն անողոքությամբ, արյունռուշտ բարբարոսի դեմքով… Իսկ մեզ թվում էր, թե հարյուր տարին լուրջ ժամանակահատված էր։

Բայց ոչ ՝ ինչպես Թումանյանը կասեր «Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան», իսկ զբաղված, քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը դարձյալ լռում է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում