Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, ներկայիս հայտնի ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի գալիք մրցաշրջանի վերաբերյալ` նշելով, որ Լոնդոնի «Չելսի»-ն կնվաճի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը կմեկնարկի այս հանգստյան օրերին: «Չելսի»-ն «Բյորնլի»-ի հետ արտագնա հանդիպում կանցկացնի օգոստոսի 18-ին:
«Կարծում եմ` այս մրցաշրջանում «Չելսի»-ն կնվաճի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը: Նրան կհետևի «Արսենալ»-ը»,- Twitter-ի իր էջում գրել է Լինեկերը:










































