Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել են եզդիներով բնակեցված գյուղի վրա: Ինչպես հայտնում է CNN-ը, ծայրահեղականները սպանել են 80 տղամարդու և առևանգել 100 կնոջ:
Իրաքում CNN-ի աղբյուրների տվյալներով՝ բնակավարը գտնվում է Սինջարից 20 կմ հեռու և երկար ժամանակ պաշարված է եղել գրոհայինների կողմից: Առևանգված կանայք տեղափոխվել են ծարահեղականների կողմից վերահսկվող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքներ:
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչ Հոշյար Զիբարին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ գնդակահարումների պատճառն իսլամ ընդունելուց տղամարդկանց հրաժարավելն է, ինչը պահանջել են ծայրահեղականները:






































