Twitter միկրոբլոգների ծառայությունը կխստացնի «համացանցային թրոլների» հանդեպ քաղաքականությունն այն բանից հետո, երբ ինքնասպանություն գործած դերասան Ռոբին Ուիլյամսի 25-ամյա դուստրը իր էջը ջնջել է իր հասցեին հնչեցված վիրավորանքների պատճառով: Այս մասին գրում է Interfax-ը:
Twitter-ի անվտանգության հարցերով փոխնախագահ Դել Հարվիի խոսքերով` ընկերությունը չի հանդուրժի նման տիպի վիրավորանքներն ու խախտումները:
Բացի այդ, ծառայությունը միջոցներ ձեռք կառնի մասնավոր տեղեկատվության պահպանման և մահացածների հարազատներին աջակցելու համար:
Էջերը, որոնցից բողոքել է Ուիլյամսի դուստրը, հեռացվել են, իսկ Twitter-ը հայտնել է, որ այդ միջադեպի հետ կապված կվերանայի իր քաղաքականությունը:







































