Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նշել է, որ լավ մարզավիճակում չէ US Open-ի մեկնարկի նախօրեին:
«Այս օրերի ընթացքում հասկացա, որ ինձ մոտ շատ բան չի ստացվում: Ցավում եմ, բայց ակնհայտ է, որ ես չեմ կարողանում պատշաճ մակարդակի թենիս ցուցադրել:
Պետք է շարունակեմ աշխատել և փորձեմ բարելավել խաղային որակներս»,- ATP պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը:








































