Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններով: Կանցլերի հետ հարցազրույցը հրապարակվել է Lübecker Nachrichten պարբերականում:
«Գերմանիան մեծապես հետաքրքրված է Ռուսաստանի հետ ողջամիտ և կառուցողական բանակցություններով: Լինելով դաշնային կանցլեր՝ ես միշտ հանդես եմ եկել դրա օգտին և կշարունակեմ»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Մերկելը նաև ընդգծել է, որ ինքը միշտ պատրաստ է շարունակելու Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ վարել:
Օգոստոսի 13-ին Sächsische Zeitung-ում հրապարակված հարցազրույցում Մերկելը հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին՝ կողմ է Պուտինի հետ բանակցությունների շարունակմանը՝ ի շահ ուկրաինական ճգնաժամի կարգավորման:










































