Friday, 26 06 2026
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

Երկու սցենար ղարաբաղյան գործընթացում

Կարնեգի հիմնադրամի փորձագետ, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ Թոմ դե Վաալը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում՝ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ:

Որ այդպիսի մտադրություն կա, կարծես թե նկատելի էր նաև նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից, ով ասել էր, որ աշնանը գուցե տեղի ունենա Սարգսյան-Ալիև նոր հանդիպում և համանախագահները այդ հանդիպմանն աջակցելու համար կգան տարածաշրջան:

Արևմուտքը, ըստ երևույթին, կփորձի Սոչիի նախաձեռնությանը հակակշռել իրենը: Այստեղ երևի թե հարկ է դիտարկել երկու տարբերակն էլ` հասկանալու համար, թե ինչ է կատարվում կամ ինչ կարող է կատարվել: Կա՛մ Արևմուտքն ու Ռուսաստանն այս հարցում պայմանավորվել են, այսպես ասած, հերթապահել սահմանին և փոխնիփոխ հանդիպումներ կազմակերպելով պահել կայունությունը, կա՛մ նրանք լուրջ մրցակցության մեջ են մտել նաև Ղարաբաղի հարցում, և աստիճանաբար այդ մրցակցությունն էլ կարող է թեժանալ, մինչև կհասնի արդեն բավական տաք ռազմական գործողությունների փուլի, ինչպես Ուկրաինայում:

Պայմանավորվա՞ծ է արդյոք խաղը: Արևմուտքը Սոչիի հանդիպումից առաջ ողջունեց այն, ողջունեց նաև հանդիպումից հետո: Այս մասով կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն ուղիղ կամ այսպես ասած` լռության կարգով: Սակայն այս «թեզն» ունի նաև ռուսական կողմից հաստատվելու անհրաժեշտություն: Այսինքն` պետք է տեսնել, թե ինչպես է վերաբերվելու Ռուսաստանը Փարիզում կամ որևէ այլ եվրոպական քաղաքում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ԱՄՆ և Ֆրանսիայի նախաձեռնությանը: Եթե Ռուսաստանը խոչընդոտներ չհարուցի, ապա կարող ենք որոշակի հավանականությամբ խոսել այն մասին, որ կա պայմանավորվածություն՝ կայունությունն ու խաղաղությունը պահելու համար:

Ընդ որում` ինչքան էլ Արևմուտքն ու Ռուսաստանը թեժ պայքարի մեջ են ուկրաինական հարթության վրա և մտել են սառը պատերազմական փուլ, միևնույն է` Կովկասում թեժացումն ու պատերազմը նրանց համար խիստ աննպատակահարմար է, եթե իհարկե` խոսքը լոկալ և կառավարելի պատերազմի մասին չէ: Բանն այն է, որ Կովկասը գտնվում է մի այնպիսի աշխարհագրական դիրքում, խաչմերուկում, որտեղ պատերազմը լոկալիզացված պահելը չափազանց բարդ կլինի, եթե պատերազմի հարցում չկա բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությունը: Իսկ այդ կողմերը շատ են, առնվազն չորսը՝ ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա և Իրան:

Ավելին` այստեղ պատերազմը անգամ ռեգիոնալ լոկալության մեջ պահելն է դժվար լինելու, որովհետև Կովկասը, խաչմերուկ լինելով, այս կամ այն կերպ առնչություն ունի հարակից տարածաշրջանների հետ, որտեղ իրավիճակը կարող է բռնկվել փոքր կայծից անգամ՝ դա և՛ Հյուսիսային Կովկասն է, և՛ Մերձավոր Արևելքը: Այդ իմաստով, ինչքան էլ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունը գերլարված է Ուկրաինայի հարցում, Երրորդ համաշխարհային պատերազմը առայժմ երկուսի համար էլ, մեղմ ասած, ավելորդ բեռ է: Ահա այս հիմքով հնարավոր է որոշակի պայմանավորված խաղը Կովկասի մասով: Բայց դրա համար հարկ է սպասել հնարավոր հանդիպմանը Ռուսաստանի արձագանքին, որովհետև մինչև Սոչին Ռուսաստանն ակնհայտորեն խանգարում էր և դժկամությամբ էր վերաբերվում Փարիզում Ֆրանսուա Օլանդի առաջարկով հանդիպում անցկացնելուն, և նաև Մոսկվայի ջանքերով այդ հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ: Այսպիսով, պետք է սպասել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերին ռուսաստանյան արձագանքին:

Այժմ փորձենք դիտարկել հակադրության կամ մրցակցության տարբերակը: Արևմուտքը և Ռուսաստանը Ղարաբաղի հարցում մրցակցում են վաղուց, բայց եթե այդ մրցակցությունը հանդարտ կանոնակարգի մեջ էր, ապա այսօր այն, համաշխարհային իրավիճակից ելնելով, կարող է ստանալ ավելի ու ավելի դինամիկ բնույթ` հասնելով մինչև այնպիսի իրավիճակի, երբ կողմերը իրենց գերակայությունը հաստատելու համար զերծ չեն մնա արդեն լայնածավալ ռազմական սադրանքներից:

Ռուսաստանն այսօր ակնհայտորեն փորձում է հասնել հակամարտության կարգավորման միանձնյա ձևաչափի, որի առաջին փուլը Մինսկի խմբին դուրս մղելն է: Այս հարցում Մոսկվան ակնկալում է Թուրքիայի աջակցությունը` միևնույն ժամանակ խոստանալով Թուրքիայի հետ նոր ֆորմատ կազմավորել: Ռուսաստանի ակնկալիքն այն է, որ Արևմուտքին դուրս մղելով կարգավորումից, հետևաբար, ըստ էության, նաև տարածաշրջանից, հետո հնարավոր կլինի սեփական ուժերով դուրս մղել Թուրքիային և միանձնյա լուծել հարցը հօգուտ ռուսական շահերի: Սակայն Արևմուտքը, իհարկե, շատ լավ պատկերացնում է այս ամենը և ամենակարևորը` այն, որ ղարաբաղյան հակամարտությունը ինքնին ոչ միայն հակամարտությանն է վերաբերում, այլ այդ հակամարտության կարգավորման գործընթացում լինելը լուծում է տարածաշրջանում լինելու խնդիրներ: Ավելին` միգուցե հենց այս խնդիրն է առաջնայինը այս գործընթացում, ոչ թե բուն Ղարաբաղի հարցը, որն, ըստ էության, լուծվել է առաջին պատերազմով և միայն պատերազմով էլ կարող է վերանայվել:

Եվ ուրեմն` Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի համար գործընթացից դուրս մնալը նշանակում է դուրս մնալ տարածաշրջանից: ԱՄՆ-ը, մեղմ ասած, չունի այդպիսի մտադրություններ, հետևաբար դիմադրությունը Ռուսաստանի նախաձեռնություններին կլինի բավական ուժեղ: Այդ դեպքում ինչո՞ւ չխանգարեցին Սոչիին: Միգուցե այն պատճառով, որ բավական արդյունավետ չեն տիրապետում իրավիճակի սրմանը դիմադրելու կամ սրման դեպքում սեփական դիրքերը պաշտպանելու մեխանիզմներին: Այնպես որ, առաջիկայում ԱՄՆ-ը երևի թե կփորձի ակտիվացնել աշխատանքները այդպիսի մեխանիզմներ ապահովելու ուղղությամբ, այլապես առանց դրա հնարավոր չի լինի արդյունավետ մրցակցել Ռուսաստանի հետ ղարաբաղյան բանակցային ֆորմատի համար պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում