Էբոլա վիրուսով վարակվել ինքնաթիռով ճանապարհորդելիս գրեթե անհնար է, հայտարարել է ԱՀԿ-ի արձագանքնման և հեռարձակման գլոբալ ցանցի տնօրեն Իսաբել Նուտալլը:
«Օդային թռիչքները, որոնք իրականացվում են այն երկրների հետ, որոնք վարակվել են Էբոլայով, վիրուսը փոխանցում համար մեծ սպառնալիք չեն ներկայացնում»,-ասել են փորձագետները: Դա բացատրվում է նրանով, ի տարբերություն գրիպի կամ տուբերկուլոզի, Էբոլայի վիրուսն օդակաթիլային ճանապարհով չի տարածվում, այլ միայն այն հեղուկով, որը դուրս է եկել մարդու օրգանիզմից, փոխանցում է ITAR-TASS-ը:
Դրանից բացի իրադրությանն օգնում է նաև օդանավակայաններում հերթապահող բուժաշխատողները, ովքեր թույլ չեն տալիս, որպեսզի հիվանդ մարդն օդանավի վրա հայտնվի:











































