ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ամբողջ աշխարհի ձեռնարկությունների աշխատանքի վրա։ Սակայն որոշներին այդ պայմաններում հաջողվում է ոչ միայն չտուժել, այլև աշխատել։ Ընկերություններն ակտիվորեն վարձում են մասնագետների, որոնք կարող են օգնել նրանց՝ շրջանցելու նոր սահմանափակումները։
ԱՄՆ կառավարությունը ամբողջ աշխարհում պատժամիջոցներ է դնում պետությունների և առանձին անհատների վրա։ Մշտապես փոփոխվող կանոնների պայմաններում, ընկերությունների համար ավելի ու ավելի է դժվարանում գործելը։ Սակայն, որքան խճճված է իրավիճակը, այնքան ավելի շատ աշխատանք ունեն ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատակիցները։
Պատժամիջոցների փորձագետները հիմա ուղղակի բուսնում են բանկերում, ներդրումային ֆիրմաներում և կոնսալտինգային ընկերություներում, որոնք ցանկանում են խուսափել իրենց վրա շատ թանկ են նստող խախտումներից։ Օրինակ, հուլիսի սկզբին ֆրանսիական BNP բանկը համաձայնեց մոտ 9 մլրդ դոլարի տուգանք մուծել ամերիկյան պատժամիջոցների խախտման համար այն բանից հետո, երբ արգելված տրանզակցաներ կատարեց Սուդանի, Իրանի և Կուբայի հետ։
Դրանից բացի, Deutsche Bank-ը հետաքննության առարկա դարձավ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր խախտման գործով։ Այժմ բանկը նախատեսում է մոտավորապես 500 ամերիկյան փորձագետ վարձել ռիսկերի կառավարման և տեխնոլոգիական հարցերի գծով։
HSBC բանկը 2012 թվականին փողերի լվացման համար Վաշինգտոնի կողմից տուգանվեց գրեթե 2 մլրդ դոլարով։ Այժմ այնտեղ աշխատում են Օբամայի վարչակազմի գանձատան առնվազն յոթ նախկին աշխատակիցներ։ Նրանք աշխատում են ֆինանսների հետ կապված հարցերի վրա, այդ թվում՝ այդ ոլորտում հանցագործություններին վերաբերող։ HSBC-ը պետական ծառայողների վարձակալման ամենաակտիվ բանկերից է։ Ակնհայտորեն, մասնավոր սեկտորում նրանց ավելի լավ են վճարում։











































