Չիլիի դատարանն արգելել է քահանա Խերարդո Խոանոնին լքել երկիրը այն բանից հետո, երբ դատախազությունը մեղադրել է նրան արտամուսնական կապերից ծնված երեխաներին բռնի որդեգրման հանձնելու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ կաթոլիկ քահանան, մի քանի բուժաշխատողների և սոցաշխատողների հետ հանցավոր համագործակցության գալով, պահանջել է, որպեսզի «միայնակ մոր» կարգավիճակի խայտառակությունից խուսափելու համար կանայք իրենց երեխաներին որդեգրման հանձեն:
Եթե ծննդկանները հրաժարվել են, ապա նրանց ծննդաբերության ժամանակ քնեցրել են, որպեսզի հետագայում երեխաներին հանձնեն որդեգրողներին, իսկ կենսաբանական մայրերին հայտնել են, որ իրենց երեխաները մահացել են:
Եկեղեցու ներսում հետաքննությունը պարզել է, որ քահանան այդ երեխաների հոգու հանգստյան համար պատարագներ է մատուցել՝ քաջ իմանալով, որ նրանք ապրում և մեծանում են որդեգրող ընտանիքներում:
Պարզվել է, որ ինքը՝ քահանան չամուսնացած կանանցից մեկի երեխայի հայրն է, որի վրա ևս նա ճնշումներ է գործադրել:
Հոգևոր հայրերը ավելի վաղ Խոանոնին խորհուրդ էին տվել Իսպանիայի մենաստան մեկնել, սակայն դատարանի որոշումը նրա մեկնելը անհնար է դարձրել:











































