Իրաքի Քրդստանի իշխանությունները միջազգային հանրությունից պահանջել են փրկարարական գործողություն ծավալել՝ հեռացնելու սպառնալիքը Սինջար լեռան վրա «Իսլամական պետություն» խմբավորման կողմից շրջափակված եզդիների խմբից։
Բրիտանիայի քրդական ընկերակցության ներկայացուցիչը BBC-ին ասել է, թե, չնայած լեռներում պաշարված եզդիների՝ սպասվածից պակաս նշանակալի թվին, էթնիկ խմբի վտանգը դեռ չի անցել։

Կարմիր խաչի միազգային կոմիտեն ընդգծել է, որ Պետնագոնից նոր տվյալները շրջափակված եզդիների փոքր թվի մասին լավատեսություն են ներշնչում, սակայն փախստականների փրկությունը իսլամիստներից գործողության սկիզբն է միայն։

ՄԱԿ-ը նաև հաղորդել է, որ եզդիների փրկության համար շուտափույթ միջազգային միջամտություն է անհրաժեշտ։









































